ՀՖԿՍՊԻ Ֆիզիկական վերականգնման ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հենաշարժողական համակարգի կենսամեխանիկական փոփոխությունները՝ պերիֆերիկ նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում» թեմայով սեմինար։
Սեմինարին մասնակցել են բուհի շրջանավարտներ, գործող կինեզիոթերապիստներ, բուհում իրականացվող «Մերսում և առողջարարական ֆիզկուլտուրա» դասընթացների մասնակիցներ և շրջանավարտներ, կինեզիոթերապիայի ոլորտի ներկայացուցիչներ և մասնագետներ։
Սեմինարի բանախոսը ոլորտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Գրաբսկին էր (Մոսկվա)։