Տեղի է ունեցել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2023 թվականի 1–ին (հերթական) նիստը։
Նիստը վարում էր ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Օրակարգում ընդգրկված հինգ հարցից երկուսը տեղափոխվեց և կքննարկվի հաջորդ՝ փետրվար ամսին կայանալիք նիստի ընթացքում։
Հոգաբարձուների խորհրդի անդամներն օրակարգը հաստատելուց հետո քննարկեցին և հաստատեցին ՀՖԿՍՊԻ կառուցվածքում և հաստիքացուցակում նախատեսվող փոփոխությունները և բուհի 2023 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը։