Հայաստանի ուսանողական պատվիրակության կազմում ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանողուհի, մենասահորդ Մարինա Ասոյանը և բուհի շրջանավարտ, դահուկորդ Միքայել Միքայելյանը մեկնել են ԱՄՆ մասնակցելու ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային։

Ունիվերսիադան, որը Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է, կմեկնարկի հունվարի 12–ին ամերիկյան Լեյկ Փլասիդ քաղաքում։

Մեր մարզիկներն իրենց մրցելույթները սկսում են հաջորդ օրը՝ հունվարի 13–ին։