ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում իրականացվում է մարզիկների ֆունկցիոնալ թեստավորում, որը ներառում է սիրտ–անոթային և շնչառական ֆունկցիաների, մարմնակազմության և հենաշարժիչ համակարգի կենսամեխանիկական ցուցանիշների գնահատում։
2021-2022 ուսումնական տարվա ընթացքում «Սպորտ Կաբ»–ում հետազոտվել են 106 մարզիկներ, այդ թվում նաև պատանի ձյուդոիստներ։ Կիրառվող ծրագրի միջոցով պարզվել է պատանի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի վրա շնչառական համավարակի ազդեցությունը։
Բացի գիտահետազոտական ուսումնասիրություններից, կենտրոնում իրականացվում է նաև ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների մեթոդական և հետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացը։