Լավագույնների շարքում են ՀՖԿՍՊԻ ուսանողներ՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, հրաձգության Եվրոպայի առաջնության չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը և ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը։
Լավագույն տասնյակի կազմում ընդգրկված են նաև ՀՖԿՍՊԻ շրջանավարտներ՝ մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը։
Ի դեմս մեր բուհի ներկայացուցիչների շնորհավորում ենք 2022 թ․ տարվա լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։