Այսօր ՀՖԿՍՊԻ գրադարանում տեղի ունեցավ բուհի Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Վարդան Աբովյանի «Առողջության հետագիծը կամ առողջ ապրելու արվեստը» գրքի շնորհանդեսը։

Գիրքը առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման ու ընդհանուր առմամբ մարդու օրգանիզմի ամրապնդման մասին է։

Գրքի շնորհանդեսի արարողությանը ներկա էին ՀՖԿՍՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։