Այսօր ՀՖԿՍՊԻ–ում կայացավ «Ռեկտորի գավաթ» անվասայլակով բասկետբոլի մրցաշարը։

Մրցաշարին մասնակցեցին «ԲԿՄԱ–1» թիմը, որը 5։2 հաշվով առավելության հասավ «Գյումրի–1» թիմին դառնալով չեմպիոն և «ԲԿՄԱ–2» թիմը, որը գրավեց երրորդ տեղը:

Հաղթական գավաթը մարզիկներին հանձնեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը։ Մրցաշարի մասնակիցները պարգևատրվեցին նվերներով և դրամական պարգևներով։