ՀՖԿՍՊԻ–ին, ի դեմս Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի, շարունակում է օլիմպիզմի գաղափարների տարածման և օլիմպիական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացումը։
«Ես եմ, դու ես օլիմպիզմը» միջոցառման շրջանակներում բուհի 2–րդ կուրսի ուսանողներ՝ Աննա Բադասյանը, Ասպրամ Զարգարյանը, Անուշ Մկրտչյանը և Միքայել Բաբլոյանը, Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Հասմիկ Ավագյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Վայոց Ձորի Արենի համայնք։
Ուսանողները վոլեյբոլի ընկերական խաղ են անցկացրել Արենիի դպրոցականների հետ։