ՀՖԿՍՊԻ աշխատանքային խումբը՝ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ, եղել է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում։
Այցի շրջանակներում դպրոցի աշակերտների համար հայ օլիմպիականների մասին դասախոսություն կարդաց ՀՖԿՍՊԻ ասպիրանտ Արման Ավետիսյանը, որից հետո աշակերտների հարցերին պատասխանեց բուհի 1–ին կուրսի ուսանողուհի, 2022 թ․ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը, իսկ դպրոցի աշակերտները հանդես եկան գեղարվեստական ելույթներով։
Պարոն Ներսիսյանը ռեկտոր Դավիթ Խիթարյանին պարգևատրեց դպրոցի «Պատվավոր ստեփանյանական» կրծքանշանով։
Աշխատանքային այցելության ընթացքում ՀՖԿՍՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը և թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրով, ինստիտուտը և դպրոցը համագործակցելու են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հետազոտություններ իրականացնելու, ինչպես նաև դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի, օլիմպիզմի գաղափարների տարածման, բուհի շրջանավարտների կարիերայի ձևավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։