ՀՖԿՍՊԻ–ում մեկնարկեց «Սպորտ, առողջություն, կրթություն» ուսանողական գիտաժողովը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան։
Բացման խոսքով և պլենար զեկուցմամբ հանդես եկավ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը։ Զեկույցի թեման՝ «Սպորտի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում»։
Գիտաժողովում իրենց զեկույցներն են ներկայացրել նաև 2-րդ կուրսի ուսանողներ Հրանտ Բալայանը, Նատալյա Համբարձումյանը, մագիստրանտ Լիլիթ Մկրտչյանը, 3-րդ կուրսի ուսանող Նարինե Ավագյանը և 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Խաչիկյանը։
Վաղը գիտաժողովը կշարունակի իր աշխատանքը։