ՀՖԿՍՊԻ ՖԻՄԱ մարզական ակումբի վոլեյբոլի աղջիկների և տղաների թիմերը դարձել են Ուսանողական մարզական 23–րդ խաղերի չեմպիոն։

Եզրափակիչ խաղերը տեղի են ունեցել նոյեմբերի 16–ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում։

ՖԻՄԱ–ի վոլեյբոլիստներն ուժերն են չափել ՀՊՏՀ տղաների և աղջիկների թիմերի հետ։ ՀՖԿՍՊԻ աղջիկները առավելության են հասել 3-1, իսկ տղաները՝ 3-0 հաշվով։

Շնորհավորում ենք մեր մարզիկ–ուսանողներին։