Գավաթի խաղարկությանը մասնակցելու են բուհի 5 թիմեր, որոնցից երկուսի կազմում ընդգրկված են վարչական կազմի աշխատակիցները, իսկ մյուսներում՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները։
«Առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության նպատակով կարևոր են նման մրցաշարերի կազմակերպումը։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում՝ արդար մրցակցություն»,– բացման խոսքում նշել է ռեկտոր Դավիթ Խիթարյանը։
Մրցաշարը մեկնարկել է «Արցախ» (Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոն, Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոն) և «Անի» (Ֆուտբոլի ամբիոն, Մարզախաղերի ամբիոն) թիմերի խաղով։
Հաղթել է «Անի» թիմը՝ 8–5 հաշվով։