Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ:
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցան իրազեկման դասընթացներ։
Բանախոսներ՝ ԱՏՍՏԿ ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Վարդան Աբովյանը, Ֆիզիկական վերականգնման ամբիոնի դասախոսներ Գայանե Ասցատրյանը, բ․գ․թ․, դոցենտ Լիդիա Խաչատրյանը, Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի դասախոս Մելինե Հովհաննիսյանը, ներկայացրել են հիվանդության առանձնահատկությունները՝ ընդգծելով, որ նույնիսկ օրգանիզմի գենետիկ հակվածության դեպքում առողջ և բալանսավորված սննդակարգի, ինչպես նաև ակտիվ կենսագործունեության շնորհիվ կարելի է կանխել շաքարային դիաբետը։