ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս Արման Ահարոնյանի ուղեկցությամբ համալսարանի ուսանողներն այսօր այցելել են մեր բուհ։

Ուսանողները եղել են Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնում, որտեղ որպես մագիստրանտ սովորել է իրենց դասախոսը, շրջայց են կատարել ՀՖԿՍՊԻ–ի գրադարանում, թանգարանում, մագլցել են արհեստական լեռնամագլցման պատը։