ՀՖԿՍՊԻ միջազգային համագործակցության շրջանակներում մեր բուհում տեղի է ունեցել «Գիտությունը և բարձրագույն կրթությունը փոփոխվող հասարակության պայմաններում» թեմայով քննարկումը, որին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Հայաստանում գործող այլ բուհերից։
Միջոցառման բանախոսներն էին՝ Ռուսաստանի Դաշնության Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանի պրոֆեսոր, փ․գ․դ․ Քաջիկ Օհանյանը, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Հովհաննես Հովհաննիսյանը։
Բանախոսների վերհանած թեմաները հիմնականում վերաբերում էին կրթական համակարգում արագ փոփոխությունների ներդրման անհրաժեշտությանը, գիտության և կրթության մեջ ոլորտային առանձնահատկությունների կիրառմանը և իհարկե՝ փոփոխությունների դինամիկայի բարձրացմանը։
Միջոցառման մոդերատորը ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, կ.գ.թ., դոցենտ Լուսինե Ստեփանյանն էր։