«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործականհիմնադրամի հետ համատեղ հայտարարում ենք «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մեկնարկի մասին։

Կրթամրցանակը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Սևակ Մնացականյանի հիշատակին։

Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տրամադրել ՀՖԿՍՊԻ այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին (սկսած բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որն
● բարձր առաջադիմություն,
● գիտական ակտիվություն,
● մարզական հաջողություններ,
● Սևակի հայրենասիրության ճանաչում, համախոհություն,
● քաղաքացիական հանձնառություն /կամավորականաշխատանք, հասարակական ակտիվություն/

Մասնակցելու համար մինչև 2022 թ․ նոյեմբերի 15–ը armine.novruzyan@sportedu.am էլ․ հասցեով ուղարկել
● CV-ն,
● մոտիվացիոն նամակ,
● մասնագիտական հաջողությունները վկայող նյութեր։

Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի ժյուրին, որը բաղկացած է ինստիտուտի դասախոսական կազմի, փորձագետների, Սևակի ընտանիքի, բարերարների և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ներկայացուցիչներից:

Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։