Հայ և լեհ երեխաների մարզամշակութային փոխանակման շրջանակներում Երևանում գտնվող Լեհաստանի Լոձ քաղաքի Երիտասարդական պալատի երեխաների պատվիրակությունն այսօր ՀՖԿՍՊԻ–ում էր։
Փրկարարական գործի և սպորտային տուրիզմի ամբիոնի դասախոս Կառլոս Հովհաննեսյանի հրահանգավորումից հետո հյուրերը բարձրացել են արհեստական լեռնամագլցման պատը, հետո եղել են բուհի թանգարանում, գրադարանում և հենակետային քոլեջում, որտեղ ծանոթացել են քոլեջում դասավանդվող կրթական ծրագրերին։
ՀՖԿՍՊԻ ասպիրանտ Արման Ավետիսյանը հանդես է եկել «Հայ 14 օլիմպիական չեմպիոնները» թեմայով դասախոսությամբ։
Լեհաստանաբնակ երեխաների խմբին ուղեկցող ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Հովհաննես Յազիչյանին և Ջոանա Անդերվալդին ռեկտոր Դավիթ Խիթարյանը շնորհակալագրեր հանձնեց՝ Լոձում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հայանպաստ գործունեություն ծավալելու համար։