Սպորտային գիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՖԿՍՊԻ պրոֆեսորներ, մանկավարժական գիտությունների դոկտորներ Ելենա Հակոբյանը, Աշոտ Չատինյանը, Ֆրունզիկ Ղազարյանը և բժշկական գիտությունների դոկտոր Մարինա Աղաջանյանն արժանացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի։

Միջոցառման ընթացքում բուհի նախաձեռնությամբ քնարկվել են նաև բուհերի խոշորացման վերաբերյալ շրջանառվող նախագծին առնչվող ՀՖԿՍՊԻ–ի դիտարկումները և առաջարկությունները։

Պատվոգրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, պրոռեկտորներ Անժելա Նուշիկյանը, Լուսինե Ստեփանյանը, դեկաններ Տիգրան Սիմոնյանը և Վարդան Աբովյանը։