Առաջին օրվա թեման էր՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները»։
Պրոֆեսորներ Մ. Ս. Աբրահամյանի, Ա․ Ռ․ Դանիելյան և ասիստենտ Վ. Ա. Ներսեսյանի թեման էր՝ «Մարտական կեցվածքի փոփոխության առանձնահատկությունները բռնցքամարտում», դասախոս Հ. Ա. Ասմարյանի և ասիստենտ Գ. Մ. Ամբարյանի զեկույցինը՝ «Լողափնյա վոլեյբոլի ՀՀ հավաքական թիմի սկզբնահարվածների տարատեսակները և արդյունավետությունը», դասախոս Ե. Գ. Հակոբյանի զեկույցինը՝ «Շախմատի ազդեցությունը երեխայի զարգացման գործընթացում», ասպիրանտ Ա. Հ. Մարտիրոսյանի զեկույցինը՝ «Տարբեր երկրների սպորտային ընտրության համակարգերի համեմատական վերլուծություն», մ.գ.թ., դոցենտ Մ. Է. Նիկոյանի զեկույցինը՝ «Ֆուտբոլ մարզաձևում տնային և ինքնուրույն հանձնարարությունների առանձնահատկությունները», դասախոս Գ. Ա. Ռուստամյանի, մ.գ.թ., դոցենտ Հ. Ս. Գասպարյանի և մ.գ.թ., դոցենտ Ա. Հ. Պատվականյանի զեկույցինը՝ «Բարձրակարգ եվրոպական ֆուտբոլային թիմերի պաշտպանների հասակաքաշային ցուցանիշները», ասպիրանտ Ն. Վ. Ալադևայի և Ա. Ա. Վասիլյուկի (ՌԴ, Սևաստոպոլ) զեկույցինը՝ «Առողջարարական մեթոդներ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսանողների ուսուցման, արտաուսումնական և ինքնուրույն պարապմունքների համար», դասախոս Ա. Ա. Կովալյովայի զեկույցինը՝ «Դպրոցականների շարժումների տարածական բնութագրերի և ձեռքերի պլաստիկայի փոխկապակցվածությունը»։
Գիտաժողովի 2–րդ օրվա թեման էր ՝ «Սպորտային գործունեության, առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական հայեցակետերը և ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում»։
Ասիստենտ Ա. Մ. Գաբրիելյանի և մագիստրանտ Ա. Վ. Բերբերյանի զեկույցի թեման էր «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրան և սպորտը՝ որպես լսողության խանգարումներ ունեցող անձանց սոցիալականացման գործոն», մ․գ․թ․, պրոֆեսոր Ե․ Լ․ Դավթյանի և Ա․ Ե․ Դավթյանի զեկույցինը՝ «Անվասայլակով բասկետբոլիստների պատրաստության առանձնահատկությունները», կ.գ.թ., դոցենտ Ա. Մ. Ղարիբյանի զեկույցինը՝ «Հիպոթիրեոզի դեպքում բուժական ֆիզկուլ–տուրայի կիրառումը՝ որպես սիմպտոմատիկ բուժման փորձ», պրոֆեսոր Հ. Հ. Մելքոնյանի և դասախոս Դ. Գ. Մուրադյանի զեկույցինը՝ «13-17 տարեկան սովորողների կարծիքը առողջ ապրելակերպի վերաբերյալ», բ.գ.թ., առաջատար գիտաշխատողներ Ի. Վ․Կոբելկովայի և Մ. Մ. Կորոստելյովայի, բժիշկ Մ. Ս. Կոբելկովայի (ՌԴ, Մոսկվա) զեկույցինը՝ «Պրոբիոտիկների և նախաբիոտիկների դերը մարզիկների աղիների միկրոբիոմի բաղադրության օպտիմիզացիայի համար», հայցորդ Ն. Է. Խաչատրյաննի և կ․գ․ դ․, պրոֆեսոր Ռ. Վ. Տամբովցևայի (ՌԴ, Մոսկվա) զեկույցինը՝ «Կրեատին մոնոհիդրատի ազդեցությունը ֆուտբոլիստուհիների կենսաքիմիական ցուցանիշների և արագային դիմացկունության վրա», բ. գ. դ., պրոֆեսոր Մ. Գ. Աղաջանյանի, դոցենտ Մ. Ռ. Ասատրյանի և դասախոս Մ. Ռ. Սարգսյանի զեկույցինը՝ «Տարբեր մարզաձևերի մարզիկների սրտի ռիթմի տատանողականության գնահատում»:
Գիտաժողովի 3–րդ օրվա թեման էր «Հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում»։
Հ.գ.թ., դոցենտ Ն. Է. Գևորգյանի զեկույցի թեման էր՝ «Տագնապի և վախի դրսևորման առանձնահատկությունները պատանի ձյուդոյիստների մարզման և մրցումային գործընթացում», դոցենտ Ա. Ս. Ղարախանյանի զեկույցինը՝ «Կարատեիստների սոցիալ-հոգեբանական կողմերը` որպես կարատեի հանրույթ», դասախոս Ա. Վ. Չախմախչյանի զեկույցինը՝ «Ազգայնականության և ազգային քաղաքականության դրսևորումները սպորտում», մ․գ․թ, պրոֆեսոր Դ. Ս․ Խիթարյանի, կ․գ․թ․, դոցենտ Լ․ Ս․ Ստեփանյանի և դասախոս Գ․ Դ․ Խիթարյանի զեկույցինը՝ «Ձյուդոն դեռահասների բուլինգի կանխարգելման համակարգում»։