Այսօր հանդիսավորությամբ բացվեց ՀՖԿՍՊԻ–ի վերանորոգված և արդիականացված ևս մեկ լսարան, որն անվանակոչվել է բուհի շրջանավարտ Ալբերտ Մնացականյանի անունով։
Լսարանը վերանորոգվել է Ալբերտ Մնացականյանի ընտանիքի անդամների միջոցներով։ Միջոցառմանը մասնակցել են Ալբերտ Մնացականյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, բուհի աշխատակիցներ և ուսանողներ։
Բուհի գիտական խորհրդի որոշմամբ Ալբերտ Մնացականյանի որդին՝ Տիգրան Մնացականյանն արժանացել է ՀՖԿՍՊԻ նախկին ռեկտոր Աղասի Չարչօղլյանի անվան հուշամեդալի, որը Տիգրան Մնացականյանին հանձնեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։
«Մեր բուհում ակադեմիական միջավայրի բարելավման և որակյալ դասընթացի կազմակերպման առումով շատ կարևոր է այս լսարանի առկայությունը։ Սա մեր բուհի 2–րդ անվանակոչված լսարանն է, առաջինը Շավարշ Քրիսեանի անվան լսարանն է և երկրորդը՝ Ալբերտ Մնացականյանի անվանը, որը ծառայելու է ոչ միայն դասերն անցկացնելու, այլ նաև գիտական, այդ թվում՝ միջազգային, կոնֆերանսներ կազմակերպելու համար»,–նշել է ռեկտոր Դավիթ Խիթարյանը։