Այսօր իր աշխատանքը սկսեց «Գիտությունը սպորտում, արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Բացման խոսքով հանդես եկավ և գիտաժողովի մասնակիցներին բեղմնավոր և արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։
Գիտաժողովի 1–ին օրվա թեման՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները»։
Գիտաժողովի մասնակիցների զեկույցները հոկտեմբերի 12–ին և 13–ին վերաբերելու են համապատասխանաբար՝ «Սպորտային գործունեության, առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական հայեցակետերը և ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում» և «Հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում» թեմաներին։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից։