Այսօր ՀՖԿՍՊԻ գրադարանում տեղի ունեցավ բուհի Հասարակական և հգումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը։
Գիրքը Հայկ Նախապետի հզորության, ուժի, հայրենասիրության ինչպես նաև ընտանիքի հոր, ավանդական ընտանիքի ղեկավարի, քաջ զորավարի մասին է։
«Հայրենասեր և լավ զինվորականը ոչ միայն պետք է ունենա հարուստ գիտելիքներ, տիրապետի ժամանակակից տեխնոլոգիաներին և ռազմարվեստին, այլ նաև պետք է լինի ֆիզիկապես լավ պատրաստված։ Նաև այդ առումով է հատկանշական, որ այս գրքի շնորհանդեսը տեղի է ունենում մեր բուհում»,– նշեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։