Այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել ենք Մերսման համաշխարհային ֆեդերացիայի (WMF) կրթական գծով տնօրեն Ջորջ Տոկտարիդիսին (Հունաստան)։
Ռեկտոր Դավիթ Խիթարյանը հյուրին ներկայացրել է բուհի գործունեության ընդհանուր ուղղությունները, այդ թվում նաև՝ սպորտը սպասարկող ոլորտների մասնագետների պատրաստման ուղղությամբ բուհում իրականացվող կրթական ծրագրերը։
«ՀՖԿՍՊԻ–ի և Մերսման համաշխարհային ֆեդերացիայի միջև փոխգործակցությունը կնպաստի ոչ միայն երկու կազմակերպությունների, այլ նաև երկու բարեկամական երկրների՝ Հայաստանի և Հունաստանի միջև սերտ և արդյունավետ համագործակցության ձևավորմանը»,– նշել է ռեկտորը։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀՖԿՍՊԻ դասախոս Արման Մանուկյանը։