Հարգելի՛ ուսանող, եթե սովորում ես 2-4–րդ կուրսում կամ մագստրատուրայի հեռակա ուսուցման համակարգում, եթե ունես բարձր առաջադիմություն և իրականացրած գիտահետազոտական աշխատանք, եթե ակտիվ ես և ստեղծագործ, ապա մասնակցի՛ր «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին։

Մրցույթն անցկացվում է՝ 
բնագիտության
բժշկության
հումանիտար գիտությունների
հասարակագիտության
ճարտարագիտության
մշակույթ-սպորտի
հայագիտության ոլորտներում:

Պահանջվող փաստաթղթեր՝
մասնակցության դիմում-հայտ
առաջադիմության թերթիկ (ՄՈԳ)
 բնութագիր
քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից
դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հաստատված հրապարակումների ցուցակ
գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը հաստատող փաստաթղթեր
հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր
ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր
Մասնագիտական ձեռքբերումները (մշակույթ կամ սպորտ)։

Մրցույթին մասնակցելու համար լրացված դիմում-հայտը և փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 10.10.2022 թ․ ժամը 16․00–ը ուսումնագիտական գծով պրոռեկտորի օգնական Արմինե Նովրուզյանին՝
հեռ․ 010 55 33 10 (305),
էլ փոստ՝ armine.novruzyan@sportedu.am):