2022-2023 ուստարում ընդլայնվել է ՀՖԿՍՊԻ արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների աշխարհագրությունը։ Այս ուսումնական տարվա ընդունելության 1–ին փուլով բուհ է ընդունվել 26 ուսանող՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Հունաստանից, Լիբանանից և Իրանից։
Այսօր ուսանողների հետ հանդիպեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը և նրանց հորդորեց լինել կարգապահ, լավ սովորել, ակտիվորեն մասնակցել ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ հետագայում բարձր պահելով ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտի պատիվը։
Հանդիպմանը ներկա էին նաև արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը։