Մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա վճարովի հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը

Անհրաժեշտ փաստաթղթեր՝
Անձնագրի պատճեն
Զինգրքույկի պատճեն
Ինքնակենսագրություն
3 լուսանկար (3 x 4 չափի)
Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում)

Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 28-ը (ներառյալ):

Դիմումները ներկայացնել՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին, հեռախոս՝ 010 55 33 10 (164):