2022-2023 ուսումնական տարվա ընդունելությամբ մեկնարկեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) «Սպորտուս» հենակետային քոլեջի աշխատանքը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ինստիտուտում տեղի ունենցավ քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։
Սաներին գիտելիքաշատ ուսումնառություն մաղթեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա էին հրավիրված հյուրեր, ինստիտուտի աշխատակիցներ, մարմնամարզության Եվրոպայի 2022 թվականի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, քոլեջի սան Համլետ Մանուկյանը, միջազգային մրցաշարերի մրցանակակիր մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը։
2022-2023 ուսումնական տարվա ընդունելությամբ համալրվել են նախատեսված բոլոր տեղերը։ Քոլեջում կրթությունն իրականացվելու է չորս մասնագիտություններով՝ Ֆիզիկական կուլտուրա և սպորտ, Բուժական մերսում, Զբոսաշրջություն, Թիկնապահական գործ։