2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի STARMUS VI միջազգային փառատոնը, որի շրջանակներում կկազմակերպվի գիտության ճամբար (Science Camp) Երևանի Ազատության հրապարակում սեպտեմբեի 8-ից 11-ը, ժամը 17:00-23:00:

Տարածքը կվերածվի գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։