● Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 5-ից մինչև 25-ը, ժամը 18։00։
● Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ–ի «dimord.am» կայքում
● Դիմումները կարող եք լրացնել նաև բուհում
● Բուհ կարող եք այցելել աշխատանքային օրերին ժամը 9։00–ից մինչև 18։00–ը
Պահանջվող փաստաթղթեր՝
● 6 լուսանկար՝ 3×4 չափի
● Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) (բնօրինակը և պատՃենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգելուց հետո)
● Ատեստատ/դիպլոմ, դիպլոմի միջուկ և պատճեն /ստանալուց հետո պարտադիր ներկայացնել բուհ/
● Կցագրման վկայականի պատճեն, իսկ ծառայությունից զորացրվածները՝ զինվորական գրքույկի պատճեն և տեղեկանք՝ զինկոմիսարիատից
● Վճարման կտրոն, յուրաքանչյուր քննության համար՝ 1500 դրամ
11817065324000 հաշվեհամարին (վճարել բանկում)
● Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 550453, 010553310 /306/
Դիմորդների ընդունելությունը ՀՖԿՍՊԻ բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն: