ՀՖԿՍՊԻ–ի պատվիրակությունը 2022 թվականի եվրոպական համալսարանական խաղերից վերադառնում է մեկ բրոնզե մեդալով, որը պարա սեղանի թենիս մարզաձևում նվաճել էր Գևորգ Բեգլարյանը։ Մեր մյուս ներկայացուցիչ ձյուդոիստ Մերուժան Սարգսյանը գրավել է 5–րդ տեղը։
Մերուժանը բրոնզե մեդալի համար պայքարում տանելով 3 անընդմեջ հաղթանակ ֆրանսիացի, լատվիացի և հունգարացի մարզիկների նկատմամբ զիջել է ուկրաինացի մարզիկին։
Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել է 22 երկրների համալսարանների 314 ձյուդոիստ ուսանող։
Մեր պատվիրակությունը խաղերին մասնակցում էր ռեկտոր Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ։