Օլիմպիայում իր աշխատանքն ավարտեց Ազգային օլիմպիական ակադեմիաների և Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների 15-րդ միջազգային նստաշրջանը։
Աշխատանքներին Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի (ՀԱՕԱ) պատվիրակության կազմում մասնակցել են ՀԱՕԱ փոխնախագահ – ՀՖԿՍՊԻ արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և ՀԱՕԱ դեկան – ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը։
Նստաշրջանին մասնակցող 75 երկրների մոտ 100 մասնակիցներ քննարկել են էլ․սպորտի դերին վերաբերող հարցեր՝ ազգային ակադեմիաների կողմից օլիմպիական արժեքների տարածման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համատեքստում։
Պատվիրակները քննարկել են նաև համաճարակի պայմաններում սպորտի թվայնացման կարևորությանը, հետհամաճարակային ժամանակաշրջանում սոցիալական խնդիրների լուծման մեջ ազգային ակադեմիաների դերին, օլիմպիական արժեքների, համերաշխության և փոխօգնության մեջ սպորտի նշանակությանը վերաբերող հարցեր։