ՀՖԿՍՊԻ–ում մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարվա անվճար հիմունքով, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը՝
 ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն
 Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա մասնագիտություններով:

Անհրաժեշտ փաստաթղթեր
Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
Բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
Օտար լեզու (TOEFL) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում)
Ինքնակենսագրություն
Երեք լուսանկար (3 x 4 չափի)
Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)

Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
Ասպիրանտուրայի ընդունելության Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա մասնագիտության քննությունը կանցկացվի հունիսի 21-ին։
Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն մասնագիտության ընդունելության քննությունը՝ հունիսի 23-ին:

Դիմումները ներկայացնել՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին Գայանե Թամրազյանին, հեռ.` 010 55 33 10 (164):