● Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի «Սպորտուս» հենակետային քոլեջը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտի հարակից ոլորտների համար մասնագետներ պատրաստող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է։
● «Սպորտուսը» հնարավորություն կընձեռի հիմնական կրթության հիմքով հանրակրթական ծրագրին զուգահեռ ձեռք բերել մասնագիտական որակավորում, ինչը քոլեջի շրջանավարտների համար կայուն տեղ կապահովի աշխատաշուկայում և ամուր հիմք կհանդիսանա հետագա կարիերայի կայացման և զարգացման համար։
● Կապ՝
Հասցե՝ Երևան, Ալեք Մանուկյան 11
Հեռախոս՝ +374 10 55 33 10 (138), +374 99 43 63 53
Էլ․հասցե՝ sportus@sportedu.am
Կազմակերպում է քոլեջում ընդունելության գործընթացը, ապահովում է ուսումնական գործընթացի բնականոն աշխատանքը։
● Մասնագիտություններ, ուսման տևողություն և վարձավճարներ
● Քոլեջ կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտածներն՝ առանց տարիքային սահմանափակման
● Ընդունելության դիմում-հայտը լրացվում է dimord.emis.am համակարգի միջոցով նշելով էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, hանրային ծառայության համարանիշ կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
● Ընդունելության նորմատիվներ՝ Բուժական մերսում մասնագիտության հարցաշար, Թիկնապահական գործ մասնագիտության հարցաշար, ԸՖՊ նորմատիվներ
Անհրաժեշտ փաստաթղթեր
● Կրթության մասին փաստաթղթի պատճեն (դիպլոմի դեպքում նաև ներդիրի)
● Էլեկտրոնային լուսանկար 3 × 4 չափի
● Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
● Կցագրման վկայականի պատճեն (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
● Արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ
● Ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում)
● Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում)
պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում)
● Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում)
● Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Բանկային հաշվեհամարին՝ Հայէկոնոմբանկ ԲԲԸ «Մյաասնիկյան» մասնաճյուղ Հ/Հ 163038103145 - վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Նորություններ
«Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ քննարկում՝ ՀՖԿՍՊԻ–ում
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել էինք Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL)…
Սպորտի կառավարման լավագույն փորձը՝ ՀՖԿՍՊԻ–ի ուսանողներին համար
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Սպորտի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների…
Հայտարարություններ
Առարկայական տարբերությունները կարելի է հանձնել նոյեմբերի 18–ից մինչև նոյեմբերի 29–ը
Հեռակա ուսուցման…