ՀՖԿՍՊԻ–ն Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ կանցկացնի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը:
Նպատակը՝ ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվության խթանումն է, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ նրանց գիտելիքների ամրապնդումը:
Մասնակցությունը դասընթացին անվճար է:
Դասընթացավարներն են՝ ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, Մարզական լրագրության ամբիոնի վարիչի ժ/պ Արևիկ Բաղդասարյանը և Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Հասմիկ Ավագյանը:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի մարտի 15-ը լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/k69zRnYYGHihh2iy6
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր։