ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
ք. Երևան, Ալ. Մանուկյան 11
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Իրավական ապահովման բաժին
ՊԱՇՏՈՆԸ`
Իրավախորհրդատու
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ՝ 09:00-17:30
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
Ինստիտուտի իրավական բնույթի հարցերի ապահովում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան ներքին իրավական ակտերի մշակում, իրավական խորհրդատվություն, ինստիտուտի շահերի պաշտպանություն դատարաններում և պետական և այլ մարմիններում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
☑️ մասնակցել Ինստիտուտի ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին
☑️ մշակել իրավական բնույթի ձևաթղթեր, փաստաթղթեր
☑️ տալ իրավաբանական եզրակացություն ներկայացված իրավական ակտերի ինստիտուտի անունից կնքվող պայմանագրերի և այլ իրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ
☑️ ներկայացնել ինստիտուտի շահերը դատարաններում, պետական և այլ մարմիններում
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
☑️ բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճանը ցանկալի է
☑️ հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացությունը պարտադիր է, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
☑️ մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
☑️ ՀՀ կրթության, ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ աշխատանքային օրենսդրութան և հարակից այլ իրավական այլ ակտերի իմացություն,
☑️ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
☑️ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
☑️ աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2021թ.
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝
Հետաքրքրվող անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել hr@sportedu.am էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Իրավախորհրդատու»:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: