Բուհում իրականացվում է մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր: Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում 1 տարի է, հեռակա ուսուցման համակարգում՝ 1,5 տարի:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով:
Ուսուցումն իրակացվում է հետևյալ կրթական ուղղություններով և մասնագիտություններով.
1. Մասնագիտական մանկավարժություն
- Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
- Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
- Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
- Ադապտիվ սպորտ
- Լրագրություն
- Հոգեբանություն
- Մենեջմենտ
- Մարքեթինգ
- Սպորտային տուրիզմ
Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորման
աստիճանները`
1. Մանկավարժության մագիստրոս
2. Հոգեբանության մագիստրոս
3. Սպորտի մագիստրոս
4. Կառավարման մագիստրոս
5. Լրագրության մագիստրոս
6. Շուկայագիտության (մարքեթինգ) մագիստրոս
7. Զբոսաշրջության մագիստրոս
Մագիստրատուրան ավարտելուց հետո մագիստրոսները իրավունք ունեն աշխատելու`
- բարձրագույն ուսումնական հաստատություններում և մարզական քոլեջներում որպես դասախոս,
- կրթության համակարգում և մարզական կազմակերպություններում ղեկավար պաշտոններում,
- ազգային հավաքական թիմերի (ընտրած մարզաձևի) մարզիչ, ավագ մարզիչ,
- հանրապետության հավաքական թիմերի համալիր գիտական խմբերի ղեկավար, գիտական աշխատող,
- շարժողական ռեաբիլիտացիայի մեթոդիստ,
- առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստ,
- հաշմանդամային սպորտի մեթոդիստ,
- զանգվածային լրատվության մարմիններում թղթակից, ստեղծագործական աշխատող, մեկնաբան, խմբագիր, բաժնի վարիչ,
- սպորտի նախարարությունում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում, մարզական կազմակերպություններում, մարզական ֆեդերացիաներում և ակումբներում որպես լրատվության պատասխանատու։
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երկու փուլերով.
Առաջին և երկրորդ փուլերի ընդունելության ժամկետները հաստատվում է յուրաքանչյուր տարի։
Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի զեղչի կիրառմամբ (վճարովի),առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:
Առաջին փուլում անցկացվում է հարցազրույց, որտեղ հնարավորություն և իրավունք ունեն դիմելու տվյալ տարվա շրջանավարտները` անվճար հիմունքներով:
Երկրորդ փուլում անցկացվում է քննություն, որտեղ կարող են դիմել նախորդ տարիների շրջանավարտները, այլ բուհերի շրջանավարտները, ինչպես նաև բանակից զորացրվածները (վճարովի հիմունքներով):
- Դիմում ռեկտորի անունով, նշելով մասնագիտությունը և մագիստրոսական կրթական ուղղությունը,
- Անձնագիրը և դրա պատճենը,
- Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
- Բարձրագույն կրթության դիպլոմը և հավելվածը,
- 4 լուսանկար (3×4 չափսի),
- Ինքնակենսագրությունը,
- Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիրը: