Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում 2008 թվականից գործում է մագիստրատուրա, ուր իրականացվում է առկա և հեռակա ուսուցում
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով:
Մասնագիտություններ
- Մասնագիտական մանկավարժություն
- Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
- Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզում
- Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
- Սպորտ
- Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
- Ադապտիվ սպորտ
- Լրագրություն
- Մարզական լրագրություն
- Հոգեբանություն
- Սպորտի հոգեբանություն
- Կառավարում
- Սպորտի մենեջմենտ
- Շուկայագիտություն (մարկետինգ)
- Սպորտի մարկետինգ
Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորման աստիճանները`
- Մանկավարժության մագիստրոս
- Հոգեբանության մագիստրոս
- Սպորտի մագիստրոս
- Կառավարման մագիստրոս
- Լրագրության մագիստրոս
- Կառավարման մագիստրոս
Մագիստրատուրան ավարտելուց հետո մագիստրոսները իրավունք ունեն աշխատելու`
- բարձրագույն ուսումնական հաստատություններում և մարզական քոլեջներում որպես դասախոս,
- կրթության համակարգում և մարզական կազմակերպություններում ղեկավար պաշտոններում,
- ազգային հավաքական թիմերի (ընտրած մարզաձևի) մարզիչ, ավագ մարզիչ,
- հանրապետության հավաքական թիմերի համալիր գիտական խմբերի ղեկավար, գիտական աշխատող,
- շարժողական ռեաբիլիտացիայի մեթոդիստ,
- առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստ,
- հաշմանդամային սպորտի մեթոդիստ,
- զանգվածային լրատվության մարմիններում թղթակից, ստեղծագործական աշխատող, մեկնաբան, խմբագիր, բաժնի վարիչ,
- սպորտի նախարարությունում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում, մարզական կազմակերպություններում, մարզական ֆեդերացիաներում և ակումբներում որպես լրատվության պատասխանատու:
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երկու փուլերով.
Առաջին և երկրորդ փուլերի ընդունելության ժամկետները հաստատվում է յուրաքանչյուր տարի։
Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի զեղչի կիրառմամբ (վճարովի),առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:
Առաջին փուլում անցկացվում է հարցազրույց, որտեղ հնարավորություն և իրավունք ունեն դիմելու տվյալ տարվա շրջանավարտները` անվճար հիմունքներով:
Երկրորդ փուլում անցկացվում է քննություն, որտեղ կարող են դիմել նախորդ տարիների շրջանավարտները, այլ բուհերի շրջանավարտները, ինչպես նաև բանակից զորացրվածները (վճարովի հիմունքներով):
- Դիմում ռեկտորի անունով, նշելով մասնագիտությունը և մագիստրոսական կրթական ուղղությունը,
- Անձնագիրը և դրա պատճենը,
- Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
- Բարձրագույն կրթության դիպլոմը և հավելվածը,
- 4 լուսանկար (3×4 չափսի),
- Ինքնակենսագրությունը,
- Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիրը: