Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2025 թվականից գործում է տարածաշրջանում միակ սպորտային տվյալագիտության կենտրոնը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման և վերլուծության կառավարման կենտրոն»։

Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է ձևավորել գիտական, կրթական և վերլուծական հարթակ՝ ապահովելով սպորտի ոլորտի համակարգային զարգացումը։

Կենտրոնում ստեղծվելու է սպորտային տվյալների միասնական թվային բազա, մշակվելու է մարզական արդյունքների վերլուծության և գնահատման մեթոդաբանությունը, աշխատանքներ են տարվելու տվյալների պաշտպանության և էթիկական վերահսկման համակարգի ներդրման նպատակով։

Կենտրոնի գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Նրա գործունեությունն ուղղված է՝
սպորտային մրցունակության բարձրացմանը,
պետական սպորտային քաղաքականության արդյունավետության աճին,
երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը,
գիտության և սպորտի ինտեգրմանը։

Թիրախային շահառուներ
Պետական կառույցներ
Սպորտային ֆեդերացիաներ
Մարզական ակումբներ
Մարզիչներ
Մարզիկներ
Ուսանողներ և հետազոտողներ

Սպասվող արդյունքները
Ազգային սպորտային տվյալների բազայի ձևավորում
Մարզական արդյունքների գիտական հիմնավորում
Վնասվածքների նվազեցում
Կառավարման արդյունավետության բարձրացում
Միջազգային գիտական համագործակցության ընդլայնում

Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանում գործող մարզական ֆեդերացիաներին և կազմակերպություններին, պատրաստ՝ ցուցաբերելու խորհրդատվական և մեթոդաբանական աջակցություն։