Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի 4–րդ մրցութի մասնակիցների պարգևատրման արարողությունը։
Կրթամրցանակի մրցույթի հանձնախմբում ընդգրկված էին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտորներ՝ Տիգրան Պետրոսյանը, Վարդան Սմբատյանը, դեկաններ՝ Էրիկ Մարտիրոսյանը, Արտակ Ստեփանյանը, Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը, ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Չիլոյանը, մրցույթի կազմակերպիչ՝ «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը, Սևակ Մնացականյանի ընկերները, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և կինը։
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՖԿՍՊԻ–ի 4–րդ կուրսի ուսանողներ Ժենյա Կիրակոսյանը, Արմինե Խաչատրյանը և մագիստրանտ Աննա Ավետյանը։

