Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ, SIN-NEC ծրագրի ղեկավար Անժելա նուշիկյանը և Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար, ծրագրի համակարգող Արմինե Սարգսյանը 2026թ. փետրվարի 11-ից 14-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցել են «Էրազմուս+»–ի SIN-NEC ծրագրի կոնսորցիումի երրորդ աշխատաժողովին։

Հանդիպման մասնակիցների քննարկման հիմնական ուղղությունները վերաբերել են ծրագրի արտաքին գնահատման, վիրտուալ փոխանակման փորձնական ծրագրերի, մասսայականացման և արդյունքների շահագործման ուղղություններին։ Աանդրադարձ է եղել նաև ծրագրի կայունության զարգացումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր բուհում իրականացվելիք աշխատանքներին, կառավարման և ֆինանսական հարցերին։ Կոնսորցիումի անդամ բուհերը ներկայացրել են իրենց կողմից մշակված միջազգայնացման ռազմավարական ծրագրերի նախագծերը։