ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դասախոս Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ «Սպորտի կառավարում» մասնագիտության մագիստրանտների համար «Առաջնորդությունը և թիմային կառավարումը սպորտում» առարկայի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։ Դասախոսության թեման էր՝ «Սպորտային միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները և խնդիրները Հայաստանի Հանրապետությունում։
Պարոն Զարգարյանը խոսել է սպորտի կառավարման և սպորտային միջոցառումների կազմակերպչական աշխատանքների առանձնահատկությունների մասին, ներկայացրել աշխատանքների արդյունավետության գնահատման մեխանիզմների կիրառման կարևորությունը։
Պարոն Զարգարյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

