ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար նախատեսված «Հոգեկան առողջություն, արդի հիմնախնդիրները բարձրագույն կրթության համակարգում» թեմայով գիտագործնական սեմինար։
Մասնակիցներին ողջունել և հաջող աշխատանք է մաղթել ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։ Սեմինարի բանախոսներ՝ ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, Երևանի պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և «Մեփլ-լիփս» հայ-կանադական բժշկական կլինիկայի առաջնակարգ մասնագետները դասախոսություն են կարդացել
● «Հոգեկան առողջության սոցիալ-հոգեբանական մարտահրավերները»,
● «Հոգեկարգավորման ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը կրթական գործընթացում»,
● «Թմրաբանության արդի հիմնախնդիրները երիտասարդության շրջանում»,
● «Հոգեկան խնդիրների վաղ ախտանիշների ճանաչում»,
● «Reakor-T հոգեֆիզիոլոգիական սարքավորման կիրառական հնարավորությունները սթրեսի կառավարման գործընթացում» թեմաներով։
Սեմինարի նպատակն էր ինստիտուտի աշխատակիցների մոտ ձևավորել հիմնական հոգեբանական գիտելիքներ ուղղված հոգեկան առողջության պահպանմանը, ուսանողների հետ շփման կարողությունների ձևավորմանը և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Սեմինարը նախաձեռնել և կազմակերպել էր ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։
Սեմինարն իր աշխատանքը կավարտի վաղը։