ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը նախաձեռնել է բուհի պրոֆեսորադասախոսական և վարչատնտեսական անձնակազմի, դասախոս-մարզիչների, պատերազմի մասնակից ուսանողների, բարձրակարգ մարզիկ-ուսանողների շրջանում իրականացնել, հոգեբանամանկավարժական աջակցության և հոգեբանական անհատական խորհրդատվություն:
Ծրագրի նպատակն է ապահովել ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների հոգեկան առողջությունն ու մասնագիտական գործունեության արդյունավետությունը։
• անձնային աճի, կարիերայի, ինքնազարգացման կառուցում, մասնագիտական կողմնորոշման խնդիրների լուծում,
• ինքնագնահատականի, անվստահության, թերարժեքության բարդույթների կարգավորում,
• անբարենպաստ հոգեկան վիճակների կանոնավորում և կանխարգելում,
• միջանձնային փոխհարաբերությունների կարգավորում,
• ներխմբային, ընտանեկան կոնֆլիկտների շտկում,
• մարզչական, մանկավարժական գործունեության արդյունավետության բարձրացում,
• մարզիկ-ուսանողների հոգեբանական սպասարկման գործընթացի ապահովում։
Իրականացվելու է՝
• Անհատական խորհրդատվություն,
• թրեյնինգներ, սեմինարներ,
• անհատական և խմբային սուպերվիզիաներ,
• հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հոգեբանամանկավարժական խորհրդատվության կազմակերպում։
Ծրագիրն իրականացվելու է անվճար հիմունքներով, մասնակցության գաղտնիությունը երաշխավորվում է։
Գրանցվել կարելի է հետևյալ հումով` https://mail.google.com/mail/u/0/?tab=rm&ogbl#inbox/FMfcgzQXJtDPVhPLvlGGZpWJLMpgVgKk?compose=new