Երևանի թիվ 197 հիմնական դպրոցի 8–րդ դասարանի աշակերտները ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արթուր Մարգարյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
Բուհի Հասարակագիտական և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Հարությունյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել օլիմպիական շարժման պատմության, հայ օլիմպիականների և ընդհանրապես՝ օլիմպիզմի վերաբերյալ։
Երեխաները եղել են ՀՖԿՍՊԻ–ի թանգարանում, ծանոթացել բուհի պատմությանը և հայկական սպորտի վերաբերյալ թանգարանում պահվող ցուցանմուշներին։
Աշակերտներն այցից հետո իրենց ուսուցչի ղեկավարությամբ օլիմպիզմի վերաբերյալ հատուկ նախագիծ կպատրաստեն։