Տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտ, առողջություն, կրթություն» ամենամյա ուսանողական գիտաժողովը։
Գիտաժողովի աշխատանքը մեկնարկել է ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանի բացման խոսքով, նախքան զեկույցները, ելույթ են ունեցել նաև համանախագահներ՝ Բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ Կարինե Ղուլյանը և ՖԴՏՄ և ԱՖԿ ամբիոնի վարիչ Յուրա Գրիգորյանը։
1–ին զեկույցը ԱՏՍՏԿ ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Անի Ադամյանինն էր՝ «Հոդախախտերի տարածվածությունը ՀՖԿՍՊԻ ուսանողության շրջանում» թեմայով, գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Վարդան Աբովյան։
Հաջորդ թեման՝ «Դաստակի թունելային համախտանիշի տարածվածությունը և առաջացման կանխարգելումը» ներկայացրել է ԱՏՍՏԿ ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Արմինե Խաչատրյանը (գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Վարդան Աբովյան)։
«Կոքսարթրոզի զարգացման ռիսկերը սպորտում» թեմայով զեկույցով հանդես է եկել ԱՏՍՏԿ ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Ժենյա Կիրակոսյանը (գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Վարդան Աբովյան)։
ԱՏՍՏԿ ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող Հասմիկ Պողոսյանի աշխատանքի թեման էր՝ «Ֆիզիոթերապիայի դերը կաթվածից հետո` վերականգնողական միջամտությունների ընթացքում (գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Վարդան Աբովյան)։
«Ճարպակալման տարածվածությունը Քուվեյթի հայկական համայնքում և ՀՖԿՍՊԻ-ում» զեկույցը ներկայացրել է ԱՏՍՏԿ ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Շաղիկ Մովսեսյանը (գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Վարդան Աբովյան)։
«Կինեզիոթերապիայի արդյունավետությունն առաջային խաչաձև կապանի և մահիկի վնասվածքների դեպքում» թեման ներկայացրել է ԱՏՍՏԿ ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող Սոնա Դանիելյանը (գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Վարդան Աբովյան)։
Ներկայացված վերջին թեման էր՝ «Ձյուդոյում սպորտային գործունեության դերն անձի սոցիալականացման գործընթացում», որը զեկուցել է ՄՄ ֆակուլտետի Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի 4–րդ կուրսի ուսանող Գոռ Հովսեփյանը (գիտական ղեկավար՝ մ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Չատինյան)։
Զեկույցների քննարկումից հետո, հաշվետվությամբ հանդես են եկել համանախագահներ Կարինե Ղուլյանը և Յուրա Գրիգորյանը։ Եզրափակիչ խոսքով ելույթ է ունեցել Ցիկլիկ մարզաձևերի դասախոս Արմեն Հակոբյանը։
Բոլոր լուսանկարները այստեղ՝ https://shorturl.at/Ir7Hy