Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՍՊՈՐՏ ԿԱԲ գիտահետազոտական կենտրոնում հետազոտություն են անցել լողի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամները (20 մարզիկ)։
Հետազոտություններն իրականացնում են ՀՖԿՍՊԻ–ի Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոսները՝ ՀՀ լողի դաշնության հետ համագործակցությամբ։ Ինստիտուտի ՍՊՈՐՏ ԿԱԲ գիտահետազոտական կենտրոնի հատուկ սարքավորումները հնարավորություն են տալիս բացահայտելու առաջատար լողորդների ֆիզիկական զարգացումը, մարմնակազմությունը, ֆունկցիոնալ և հոգեբանական վիճակը: Օգտվելով հետազոտությունների արդյունքներից լողի Հայաստանի հավաքական թիմի մարզիչները հնարավորություն կունենան ավելի արդյունավետ կազմակերպել մարզչական գործընթացը՝ ի նպաստ մարզիկների մարզական արդյունքների բարելավման:
Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի կողմից նախատեսվում են նման ուսումնասիրություններ իրականացնել նաև աթլետիկայի Հայաստանի հավաքական թիմի անդամների հետ: