2024 թվականի հունվարի 19–ին ՀՖԿՍՊԻ–ում գործող ԲԿԳԿ 065 մասնագիտական խորհրդում տեղի կունենա Ֆուտբոլի ամբիոնի դասախոս Նարեկ Էլոյանի «Տուրիստական պատրաստության մեթոդական առանձնահատկությունները հանրակրթական դպրոցներում» (ԺԳ․00․02 – Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)) թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Նարեկ Էլոյանի գիտական ղեկավարը մ․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Հակոբյանն է։
Պաշտպանությունը տեղի կունենա ՀՖԿՍՊԻ–ի Ալբերտ Մնացականյանի անվան (203) լսարանում, ժամը 14․00–ին։
Թեմայի սեղմագրին կարող եք ծանոթանալ այստեղ։