Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ հիմնադրամի «Սպորտուս» հենակետային քոլեջը հիմնադրվել է 2022 թվականին։

«Սպորտուս» հենակետային  քոլեջը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտի հարակից ոլորտների համար մասնագետներ պատրաստող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է։

«Սպորտուսը»  հնարավորություն կընձեռի հիմնական կրթության հիմքով հանրակրթական ծրագրին զուգահեռ ձեռք բերել մասնագիտական որակավորում, ինչը քոլեջի շրջանավարտների համար կայուն տեղ կապահովի աշխատաշուկայում և ամուր հիմք կհանդիսանա հետագա կարիերայի կայացման և զարգացման համար։

Կապ՝
          Հասցե՝ Երևան, Ալեք Մանուկյան 11
          Հեռախոս՝ +374 10 55 33 10 (138), +374 99 43 63 53
          Էլ․ հասցե՝ sportus@sportedu.am

Վարդան Թովմասյան

Էլ․հասցե՝ vardan.tovmasyan@sportedu.am
Հեռ․ (+37410) 55-33-10 (1-15)

Կազմակերպում է քոլեջում ընդունելության գործընթացը, ապահովում է ուսումնական գործընթացի բնականոն աշխատանքը։

Մասնագիտություններ, ուսման տևողություն և վարձավճարներ

Քոլեջ կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտածներն՝ առանց տարիքային սահմանափակման
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է dimord.emis.am համակարգի միջոցով նշելով էլեկտրոնային հասցեհեռախոսահամար, hանրային ծառայության համարանիշ կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
Ընդունելության նորմատիվներ՝ Բուժական մերսում մասնագիտության հարցաշար, Թիկնապահական գործ մասնագիտության հարցաշար, ԸՖՊ նորմատիվներ

Անհրաժեշտ փաստաթղթեր
Կրթության մասին փաստաթղթի պատճեն (դիպլոմի դեպքում նաև ներդիրի)
Էլեկտրոնային լուսանկար 3 × 4 չափի
● Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
Կցագրման վկայականի պատճեն (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
Արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ
Ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում)
Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում)
պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում)
Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում)
Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Բանկային հաշվեհամարին՝ Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021237742300 - վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Անհրաժեշտ փաստաթղթեր
 Դիմում
Դիմում-Հարցաթերթիկ
Անձը հաստատող փաստաթուղթ
Ծննդյան վկայական՝ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված (բնօրինակը և պատճենը) կամ մկրտության վկայականի պատճենը
Կրթության վկայական՝ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված (բնօրինակը և պատճենը), իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ)
Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին
4 լուսանկար (3 × 4 չափի)
 Ինքնակենսագրություն` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն

Փաստաթղթերի ընդունման կարգ
 Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է ս.թ. հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը

Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակաույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են.
Դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
Ուսումնական հաստատության կողմից
Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ. +374 10 59 96 47 կամ +374 10 59 96 46
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը:

Փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև առցանց՝ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկելով secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

 Կապ՝
            Արմինե Սարգսյան, ՀՖԿՍՊԻ Միջազգային բաժնի ղեկավար
            Հեռախոս՝ +374 10 55 33 10 (122)
            Բջջային +374 93 66 55 02
            Էլ.հասցե՝ armine.sargsyan@sportedu.am

Նորություններ

ՀՖԿՍՊԻ–ի ուսանողները՝ Ղազախստանում

June 16, 2025

ՀՖԿՍՊԻ-ի 2-րդ կուրսի ուսանողներ Մանե Մնացականյանը և Աննա Պողոսյանը հունիսի 8-ից 12-ը Ղազախստանի…

ՈԱԱԿ հանձնախումբը՝ ՀՖԿՍՊԻ–ում

June 9, 2025

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) և բուհի «Սպորտուս» հենակետային քոլեջի…