Բուհում իրականացվում է մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր:  Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում 1 տարի է, հեռակա ուսուցման համակարգում՝ 1,5 տարի:

Ուսման վարձավճարը մագիստրատուրայում բոլոր մասնագիտությունների համար առկա ուսուցման համակարգում 600.000 ՀՀ դրամ է, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 510.000 ՀՀ դրամ:

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով:

 

Բուհում իրականացվում է մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր:
Ուսուցումն իրակացվում է հետևյալ կրթական ուղղություններով և մասնագիտություններով.

1. Մասնագիտական մանկավարժություն

  •  Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
  •  Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
2. Սպորտ

  •  Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
  •  Ադապտիվ սպորտ
3. Լրագրություն

  •  Լրագրություն
4. Հոգեբանություն

  • Հոգեբանություն
5. Կառավարում

  • Մենեջմենտ
6. Շուկայագիտություն (մարքեթինգ)

  •  Մարքեթինգ
7. Զբոսաշրջություն

  •  Սպորտային տուրիզմ

Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորման
աստիճանները`

1. Մանկավարժության մագիստրոս
2. Հոգեբանության մագիստրոս
3. Սպորտի մագիստրոս
4. Կառավարման մագիստրոս
5. Լրագրության մագիստրոս
6. Շուկայագիտության (մարքեթինգ) մագիստրոս
7. Զբոսաշրջության մագիստրոս
 
Մագիստրատուրան ավարտելուց հետո մագիստրոսները իրավունք ունեն աշխատելու`
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում և մարզական քոլեջներում որպես դասախոս,
  • կրթության համակարգում և մարզական կազմակերպություններում ղեկավար պաշտոններում,
  • ազգային հավաքական թիմերի (ընտրած մարզաձևի) մարզիչ, ավագ մարզիչ,
  • հանրապետության հավաքական թիմերի համալիր գիտական խմբերի ղեկավար, գիտական աշխատող,
  • շարժողական ռեաբիլիտացիայի մեթոդիստ,
  • առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստ,
  • հաշմանդամային սպորտի մեթոդիստ,
  • զանգվածային լրատվության մարմիններում թղթակից, ստեղծագործական աշխատող, մեկնաբան, խմբագիր, բաժնի վարիչ,
  • սպորտի նախարարությունում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում, մարզական կազմակերպություններում, մարզական ֆեդերացիաներում և ակումբներում որպես լրատվության պատասխանատու։
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երկու փուլերով.

Առաջին և երկրորդ փուլերի ընդունելության ժամկետները հաստատվում է յուրաքանչյուր տարի։

Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի զեղչի կիրառմամբ (վճարովի),առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:

Առաջին փուլում անցկացվում է հարցազրույց, որտեղ հնարավորություն և իրավունք ունեն դիմելու տվյալ տարվա շրջանավարտները` անվճար հիմունքներով:

Երկրորդ փուլում անցկացվում է քննություն, որտեղ կարող են դիմել նախորդ տարիների շրջանավարտները, այլ բուհերի շրջանավարտները, ինչպես նաև բանակից զորացրվածները (վճարովի հիմունքներով):

  1. Դիմում ռեկտորի անունով, նշելով մասնագիտությունը և մագիստրոսական կրթական ուղղությունը,
  2. Անձնագիրը և դրա պատճենը,
  3. Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  4. Բարձրագույն կրթության դիպլոմը և հավելվածը,
  5. 4 լուսանկար (3×4 չափսի),
  6. Ինքնակենսագրությունը,
  7. Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),
  8. Ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիրը: