Մագիստրատուրա

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում 2008 թվականից գործում է մագիստրատուրա, ուր իրականացվում է առկա և հեռակա ուսուցում

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով:

 

Մասնագիտություններ
  1. Մասնագիտական մանկավարժություն
    • Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
    • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզում
    • Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
  2. Սպորտ
    • Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
    • Ադապտիվ սպորտ
  3. Լրագրություն
    • Մարզական լրագրություն
  4. Հոգեբանություն
    • Սպորտի հոգեբանություն
  5. Կառավարում
    • Սպորտի մենեջմենտ
  6. Շուկայագիտություն (մարկետինգ)
    • Սպորտի մարկետինգ
Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորման աստիճանները`
  1. Մանկավարժության մագիստրոս
  2. Հոգեբանության մագիստրոս
  3. Սպորտի մագիստրոս
  4. Կառավարման մագիստրոս
  5. Լրագրության մագիստրոս
  6. Կառավարման մագիստրոս
Մագիստրատուրան ավարտելուց հետո մագիստրոսները իրավունք ունեն աշխատելու`
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում և մարզական քոլեջներում որպես դասախոս,
  • կրթության համակարգում և մարզական կազմակերպություններում ղեկավար պաշտոններում,
  • ազգային հավաքական թիմերի (ընտրած մարզաձևի) մարզիչ, ավագ մարզիչ,
  • հանրապետության հավաքական թիմերի համալիր գիտական խմբերի ղեկավար, գիտական աշխատող,
  • շարժողական ռեաբիլիտացիայի մեթոդիստ,
  • առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստ,
  • հաշմանդամային սպորտի մեթոդիստ,
  • զանգվածային լրատվության մարմիններում թղթակից, ստեղծագործական աշխատող, մեկնաբան, խմբագիր, բաժնի վարիչ,
  • սպորտի նախարարությունում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում, մարզական կազմակերպություններում, մարզական ֆեդերացիաներում և ակումբներում որպես լրատվության պատասխանատու:
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երկու փուլերով.

Առաջին և երկրորդ փուլերի ընդունելության ժամկետները հաստատվում է յուրաքանչյուր տարի։

Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի զեղչի կիրառմամբ (վճարովի),առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:

Առաջին փուլում անցկացվում է հարցազրույց, որտեղ հնարավորություն և իրավունք ունեն դիմելու տվյալ տարվա շրջանավարտները` անվճար հիմունքներով:

Երկրորդ փուլում անցկացվում է քննություն, որտեղ կարող են դիմել նախորդ տարիների շրջանավարտները, այլ բուհերի շրջանավարտները, ինչպես նաև բանակից զորացրվածները (վճարովի հիմունքներով):

  1. Դիմում ռեկտորի անունով, նշելով մասնագիտությունը և մագիստրոսական կրթական ուղղությունը,
  2. Անձնագիրը և դրա պատճենը,
  3. Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  4. Բարձրագույն կրթության դիպլոմը և հավելվածը,
  5. 4 լուսանկար (3×4 չափսի),
  6. Ինքնակենսագրությունը,
  7. Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),
  8. Ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիրը: